Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ժողջա՛ն, ցնծա՝ Նիկոլը պետական պարտքը հասցրել է 13,6 միլիարդ դոլարի

Ժողջա՛ն, ցնծա՝ Նիկոլը պետական պարտքը հասցրել է 13,6 միլիարդ դոլարի
27.05.2025 | 10:48

Հայաստանի պետական պարտքը կապիտուլյանտ Նիկոլը 6,7 միլիարդ դոլարից 7 տարում հասցրել է 13,6 միլիարդ դոլարի:

Նիկոլը տարեկան, փաստորեն, 1 միլիարդ դոլար է տոկոսով վերցնեում:

Ժողջա՛ն, գիտեցեք` այս պարտքը վճարելու եք և՛ դուք, և՛ ձեր երեխաները:

Հիշեցնեմ, որ Տեր-Պետրոսյանը իր կառավարման ժամանակ տարեկան վերցրել է 100 միլիոն դոլար պարտք, Քոչարյանը՝ 140 միլիոն (Քոչարյանի օրոք պետական բյուջեն 700-800 միլիոնից հասել է մինչև 3,3 միլիարդ դոլարի), իսկ Սերժ Սարգսյանը՝ 490 միլիոն դոլար:

Նիկոլը չեմպիոն է՝ մոտ 1 ՄԻԼԻԱՐԴ դոլար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ